ԼԼիլիթ Ասատրյան

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքի դեպքում` 6-ը. ԿԸՀ նախագահ

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքի դեպքում` 6-ը. ԿԸՀ նախագահ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց նախնական տվյալներ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության վերաբերյալ: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ընտրելու իրավունք ունեցող 824.316 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 234.436-ը կամ տոկոսային արտահայտությամբ` ընտրողների 28.44 տոկոսը: Հովակիմյանը հայտնեց, որ թեպետ երեկ հրապարակվել էր մասնակիցների թիվ, սակայն այն մի փոքր փոխվել, ճշգրտվել է:

Հովակիմյանը հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից:

1. «Հանրային ձայն» կուսակցություն - 22 431 ընտրող (9.68%)

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 75 463 ընտրող  (32.57%)

 

3. «Արդար Հայաստան» կուսակցություն - 2595 ընտրող (1.12%)

 

4. «Հաղթանակ» կուսակցություն -  3959 ընտրող (1.71%)

 

5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն - 1706 ընտրող (0.74%)

 

6. Հայաստանի եվրոպական կուսակցություն - 2572 ընտրող (1.11%)

 

7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 43 765 ընտրող (18.89%)

 

8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - 780 ընտրող (0.34%)

 

9. «Հանրապետություն» կուսակցություն - 26 236 ընտրող (11.32%)

 

10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն - 1282 ընտրող (0.55%)

 

11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 4174 ընտրող (1.8%)

 

12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - 2348 ընտրող (1.01%)

 

13. «Ապրելու երկիր» կուսակցություն - 8425 ընտրող (3.64%)

 

14. «Մայր Հայաստան» դաշինք - 35 739 ընտրող (15.43%):

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոսը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում