ԼԼիլիթ Ասատրյան

Մեքենան կողաշրջվել է և հայտնվել Աղստև գետի ափամերձ տարածքում. տուժածներ չկան

Մեքենան կողաշրջվել է և հայտնվել Աղստև գետի ափամերձ տարածքում. տուժածներ չկան

Սեպտեմբերի 17-ին` ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ Հաղարծին գյուղի վերջնամասում, Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ս․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել Աղստև գետի ափամերձ տարածքում. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում