Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էին 475 տեղամասեր:
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել էր 1362 տեխնիկական սարքավորում:
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել էր 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ: Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել էր նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Քիչ առաջ ԿԸՀ-ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից:
1. «Հանրային ձայն» կուսակցություն - 22 431 ընտրող (9.68%)










