ԼԼիլիթ Ասատրյան

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտին մոտեցող վարկանիշային ԱԱ-ում երկամարտի 460 կգ արդյունքով դառնալով արծաթե մեդալակիր։ Պոկում և հրում վարժություններում Լալայանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել՝ գլխավերևում պահելով 212 և 248 կգ կշռող ծանրաձողերը։

 

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ երկամարտի 450 կգ արդյունքով (200+250 կգ)։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել։

 

Հայազգի ծանրորդ, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, երկամարտի 459 կգ (213+246 կգ) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:

 

Աշխարհի չեմպիոնի կոչմանը կարիերայում 7-րդ անգամ արժանացել է վրացի Լաշա Տալախաձեն` երկամարտի 473 կգ արդյունքով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում