ԼԼիլիթ Ասատրյան

Քանի մարդ է մասնակցել ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ

Քանի մարդ է մասնակցել ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը՝ ըստ վարչական շրջանների:

Աջափնյակ վարչական շրջանում 83 014 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 17 261 ընտրող կամ 20,79 տոկոսը:

Ավան վարչական շրջանում 39 030 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 9 373 ընտրող կամ 24,01 տոկոսը:

Արաբկիր վարչական շրջանում 94 537 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 22 334 ընտրող կամ 23,62 տոկոսը:

Դավթաշեն վարչական շրջանում 33 484 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 7949 ընտրող կամ 23,74 տոկոսը:

Էրեբունի վարչական շրջանում 89 206 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 16 212 ընտրող կամ 18,17 տոկոսը:

Կենտրոն վարչական շրջանում 94 922 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 22 015 քաղաքացի կամ ընտրողների 23,19 տոկոսը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 106 317 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 20 434 ընտրող կամ 19,22 տոկոսը:

Նոր Նորք վարչական շրջանում 97 497 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 21 648 ընտրող կամ 22,20 տոկոսը:

Նորք-Մարաշ վարչական շրջանում 10 667 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2577 ընտրող կամ 24,16 տոկոսը:

Նուբարաշեն վարչական շրջանում 8065 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1494 ընտրող կամ 18,52 տոկոսը:

Շենգավիթ վարչական շրջանում 110 780 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 21 945 ընտրող կամ 19,81 տոկոսը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 56 731 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8460 ընտրող կամ 14,91 տոկոսը:

Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 21.36%-ը կամ 176 027 քաղաքացի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում