ԼԼիլիթ Ասատրյան

Փորձում ենք անզորության օրակարգը փոխարինել պայքարով. Սուրեն Պետրոսյան

Փորձում ենք անզորության օրակարգը փոխարինել պայքարով. Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը ընտրությանը մասնակցել է 4/49 տեղամասում: Կուսակցության առաջնորդի խոսքով՝ ընտրությամբ անզորության և նվաստացման օրակարգն են փորձում փոխարինել պայքարի օրակարգով:

Սուրեն Պետրոսյան (Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն) - Անկեղծ ասած, չեմ կարող ասել՝ պասիվությունը ինչով էր պայմանավորված, հիմնականում ավելի շատ, իմ խորին համոզմամբ, նրանով, որ հասարակությունը ունի խորքային հիասթափություն, և գործընթացներից որևիցե ակնկալիք՝ որպես էդպիսին, այլևս չունի:

Այս ընտրություններն իրականում շատ կարևոր են. սրանք բացարձակապես քաղաքային ընտրություններ չեն, սրանք քաղաքական ընտրություններ են խորքային առումով: Բայց, այնուամենայնիվ, այս ընտրություններից հետո, նույնիսկ հիմա արդեն, սկսվել են խորքային փոփոխություններ, գործընթացներ են արդեն սկիզբ առել, որոնք ուղղակի հնարավոր չի լինի դադարեցնել: Այս ընտրությունները յուրատեսակ ցուցիչ են լինելու, բայց անկախ այդ ցուցանիշից, միևնույն է, էլի եմ կրկնում, գործընթացներն արդեն սկիզբ են առել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում