ԼԼիլիթ Ասատրյան

Երվանդ Թարվերդյանը նշել է՝ իր նպատակը քաղաքացու վստահությունն ստանալն է

Երվանդ Թարվերդյանը նշել է՝ իր նպատակը քաղաքացու վստահությունն ստանալն է

«Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը իր պարտքը կատարել է 4/15 տեղամասում: Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ քվեարկել է հանուն բոլոր երեխաների ապագայի, երջանիկ քաղաք և լավ պետություն ունենալու: Թարվերդյանը նշել է՝ ընտրախախտումներ կան, բայց հույս ունի, որ դրանք չեն ազդի ընտրությունների վերջնական արդյունքների վրա:

Երվանդ Թարվերդյան (Երևանի քաղաքապետի թեկնածու, «Միացյալ Հայաստան» կուսակցություն) - Մենք բոլորս տեսել ենք՝ այս օրերին ինչպիսի ռեսուրս է կիրառվում, և երևի թե ամենամեղմը ես եմ արտահայտվում այդ հարցի շուրջ՝ վստահ լինելով, որ իմ ընտրողը ինձ ընտրողն է: Եվ ես, ինչպես գիտեք, ամբողջ ընթացքում երբևիցե սպորտային մոդելով չեմ առաջնորդվել, այլ իմ նպատակը քաղաքացու վստահությունն ստանալն է, ոչ թե մյուսին հաղթելը: Եվ ասել եմ՝ երբ որ հանրապետության 50 տոկոսից ավելը վստահությունը կտա ինձ, կլինի այն, ինչ որ բոլորը ասում են և չեն կարողանում անել, իսկ ես կարող եմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում