ՀՀայկ Նավասարդյան

Վթար Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Վթար Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:14-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին Opel Zafira մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Ս., ծնված 1964 թ.) շրջվել է:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային: Վարորդը, ուղևորներ Ռ. Ս.-ն (ծնված 1945 թ.), Ա. Ս.-ն (ծնված 1968 թ.) և Ս. Ս.-ն (ծնված 1972 թ.) հոսպիտալացվել են ԲԿ, որտեղ գրանցվել է Ռ. Ս.-ի մահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում