ԼԼիլիթ Ասատրյան

Աշտարակ-Վաղարշա­պատ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. կա տուժած

Աշտարակ-Վաղարշա­պատ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. կա տուժած

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Վաղարշա­պատ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են Daewoo (վարորդ՝ Հ. Խ.) և VAZ մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում