ՎՎարդուհի Հարությունյան

Լեհաստանն արգելում է Ռուսաստանում գրանցված մարդատար ավտոմեքենաների մուտքը երկրի տարածք

Լեհաստանն արգելում է Ռուսաստանում գրանցված մարդատար ավտոմեքենաների մուտքը երկրի տարածք

Լեհաստանը սեպտեմբերի 17-ից արգելելու է Ռուսաստանում գրանցված մարդատար մեքենաների մուտքը երկրի տարածք: Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին:

«ԵՄ տարածք Ռուսաստանում գրանցված ավտոմեքենաների մուտքի արգելքի վերաբերյալ սեպտեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի հրահանգների հրապարակմամբ պայմանավորված՝ Լեհաստանի սահմանին այդ արգելքը կգործի վաղվանից և ուժի մեջ կմտնի այսօր կեսգիշերին»,-ասել է պաշտոնյան:

Նույն արգելքն արդեն գործում է Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում և Ֆինլանդիայում: Միակ եվրոպական երկիրը, որտեղ կարող են մուտք գործել ռուսական համարանիշներով մեքենաները, Նորվեգիան է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում