ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիան և Եվրամիությունը կարող են տարբեր ճանապարհներով գնալ. Էրդողան

Թուրքիան և Եվրամիությունը կարող են տարբեր ճանապարհներով գնալ. Էրդողան

Եվրամիությունը ձգտում է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։

«Եթե ԵՄ-ն համապատասխան քայլեր անի, մենք այդ իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը կտանք և դրանից հետո կարող ենք ԵՄ-ի հետ գնալ տարբեր ճանապարհներով, եթե դա անհրաժեշտ լինի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը Նյու Յորք մեկնելուց առաջ՝ Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Եվրախորհրդարանը զեկույց էր հրապարակել, որում ասվում է, որ Անկարան և Բրյուսելը պետք է համագործակցության այլ ուղիներ գտնեն, որոնք այլընտրանք են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, քանի որ այս պահին դա հնարավոր չէ: Եվրապատգամավորները նշել են, որ Անկարայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը չի վերսկսվի, եթե Թուրքիայի կառավարությունը չփոխի վարվող կուրսը: Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել էր զեկույցը՝ այն անվանելով «անհիմն մեղադրանքների և նախապաշարմունքների ժողովածու»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում