ԼԼիլիթ Ասատրյան

ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին հանձնվել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալ

ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին հանձնվել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և կոմիտեի ղեկավար անձնակազմը հրաժեշտի հանդիպում են ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի հետ՝ Պետական եկամուտների կոմիտեում գործունեությունն ավարտելու կապացությամբ:

Հանդիպմանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Ծովինար Սողոմոնյանին հանձնել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալ՝ մաքսային մարմնի խնդիրների իրականացման և մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում ներդրված զգալի ավանդի համար:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ծովինար Սողոմոնյանին՝ պաշտոնավարման տարիներին դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և արդյունավետ համագործակցության համար: ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել մաքսային ծառայության բարեփոխումներում Ծովինար Սողոմոնյանի աշխատանքը և նորանոր հաջողություններ մաղթել մասնագիտական հետագա գործունեության մեջ:

Ծովինար Սողոմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին և կոմիտեի ողջ անձնակազմին՝ վստահության, համատեղ աշխատանքի ու ձեռքբերումների համար, ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ մաքսային համակարգի բարեփոխումներում բարձր արդյունքներ արձանագրելու համար:

Նշենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, սեփական դիմումի համաձայն, ՀՀ վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 934-Ա  որոշմամբ ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում