ԼԼուսինե Մուրադյան

Թանգարաններում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Թանգարաններում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 49,010.0 հազար դրամի չափով՝ թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Համակարգը նախատեսվում է թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում: Այն բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից: Առաջինը՝ տոմսերի վաճառքի համակարգ, որը ենթադրում է այցելուների համար եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք: Համակարգի միջոցով իրականացվելու են կարգաբերումները, մուտքագրվելու է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվելու է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվելու է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվելու են հաշվետվությունները, ապահովվելու է կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ և այլն: Երկրորդ՝ մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգ, որը նախատեսված է ընդհանուր ղեկավարման, օգտագործողների ստեղծման և կառավարման, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվների և էջերի ստեղծման ու կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի ստեղծման և կառավարման, տոմսերի, գների զեղչերի սահմանման, խմբագրման համար, ինչպես նաև առցանց հերթագրման համար և այլն: Համակարգը ենթադրում է հայալեզու կայք:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է իրականացնել թանգարանների կառավարման միասնական քաղաքականություն, որը կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է Հրազդանի երկրագիտական թանգարանը Հայաստանի պատմության թանգարանին միացման ձևով վերակազմակերպել, ստեղծել Կոտայքի երկրագիտական թանգարան մասնաճյուղ: Հիմնավորման համաձայն՝ Հրազդանի երկրագիտական թանգարանում առկա է 2202 թանգարանային առարկա։ Թանգարանում գործում է մշտական ցուցադրություն։ Առկա 7 հաստիքներից, վերակազմակերպման արդյունքում հաստիքների կրճատում տեղի չի ունենալու։ Տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի հաստիքի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։ Վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։ Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանը արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել ինչպես նաև ներգրավել ներդրումներ։ Վերակազմակերպման արդյունքում ընդամենը տեղի է ունենալու կառավարման և անվան փոփոխություն, ու թանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղի կարգավիճակով։ Անվանափոխությունը հնարավորություն կտա նաև ՀՀ Կոտայքի մարզի այլ համայնքներից պեղված իրերը ցուցադրել, ինչպես նաև զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում