ԼԼիլիթ Ասատրյան

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ֆրենչ Հիլին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ֆրենչ Հիլին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ֆրենչ Հիլի հետ (Արկանզաս, հանրապետական)։ Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի ալգելափակման արդյունքում ԼՂ-ում հումանիտար իրավիճակը, ԼՂ-ին հումանիտար աջակցության խոչընդոտները, շեշտել օգնության անհապաղ տրամադրման անհրաժեշտությունը։

Կողմերը քննարկել են նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Դեսպանի կողմից ընդգծվել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման, ինչպես նաև ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման և ապահովման հրամայականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում