ԼԼիլիթ Ասատրյան

Երեկ արդեն ստացել ենք խաղաղության պայմանագրի հետ կապված ադրբեջանական կողմի նոր առաջարկները. Միրզոյան

Երեկ արդեն ստացել ենք խաղաղության պայմանագրի հետ կապված ադրբեջանական կողմի նոր առաջարկները. Միրզոյան

Մեր վերջին շփումներից հետո հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ մեկնաբանությունները։ Մեր հերթն էր դա անելու, և արել ենք։ Երեկ արդեն ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ Այդ մասին ԱԺ-ում արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Գործընթաց կա, քննարկում կա։ Իհարկե, առերես բանակցություններ այս ընթացքում չեն եղել հունիսից հետո։ Դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հանդիպումների և բանակցությունների շարունակականությանը, ապա նախարարն ասաց հետևյալը.

«Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա. կան նախնական համաձայնություններ և քննարկումներ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում