Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ՄՄարիամ Մխիթարյան

Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագ վատթարացող հումանիտար իրավիճակով: Պետքարտուղար Բլինքենը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ արտահայտելու Միացյալ Նահանգների մտահոգությունը և ընդգծելու երկխոսության, փոխզիջումների անհրաժեշտությունը, կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը: Պետքարտուղարը խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղ գործընթացին։ Մենք նշում ենք, որ մարդասիրական պաշարները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալու համար անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաներին, ինչպես նաև վերականգնել գազի և էլեկտրաէներգիայի հոսքերը։

Մենք նաև կոչ ենք անում ղեկավարներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը կամ շեղում այս նպատակից: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կրկնում եմ՝ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է: Մենք հետևողականորեն ասել ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի առևտրային, հումանիտար և մասնավոր երթևեկության համար՝ համաձայն Հաագայի դատարանի փետրվարի 22-ի վճռի, նաև ընդգծել իրավիճակի սրությունն ու հրատապությունը, որին բախվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։ Մենք այս ուղերձը բազմիցս փոխանցել ենք ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր կերպով Ադրբեջանի կառավարությանը՝ բոլոր մակարդակներով, և հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ընդունել մատակարարումները։ Ես խորապես մտահոգված եմ, որ եթե կողմերն անհապաղ քայլեր չձեռնարկեն իրավիճակին լուծում գտնելու համար, Լեռնային Ղարաբաղի ներսում հումանիտար իրավիճակը կշարունակի վատթարանալ:

Հարավային Կովկասում լարվածության վերջին աճի ֆոնին ԱՄՆ-ն կշարունակի վճռականորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ լուծելու առկա խնդիրներն ուղիղ երկխոսության միջոցով՝ նպատակ ունենալով հասնել արժանապատիվ և կայուն խաղաղության: Դրան ուղղված բանակցությունները պետք է հիմնված լինեն տեղում երկխոսության, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության վրա։ Սա այս հակամարտությունը լուծելու միակ ճանապարհն է։

Միացյալ Նահանգները կոչ է անում զսպվածություն ցուցաբերել ցանկացած գործողության նկատմամբ, որը կարող է խաթարել վստահությունը, վտանգել երկխոսությունը կամ էլ ավելի հետաձգել միջանցքի բացումը: Մենք խրախուսում ենք ուղիղ բանակցությունները բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Բաքվի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև։ Մենք կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում