ԼԼիլիթ Ասատրյան

չնայելԿարծում եմ՝ 20 պոլիկլինիկաներ 5 տարիների ընթացքում ամբողջովին վերաձևակերպելու են իրենց թե բովանդակցությամբ, թե ենթակառուցվածքներով. Ավանեսյան

չնայելԿարծում եմ՝ 20 պոլիկլինիկաներ 5 տարիների ընթացքում ամբողջովին վերաձևակերպելու են իրենց թե բովանդակցությամբ, թե ենթակառուցվածքներով. Ավանեսյան

Ծրագիրն արդեն մեկնարկել է. թվով 9 պոլիկլինիկաների վերակառուցման, վերանորոգման և վերազինման աշխատանքների մրցութային փաթեթներն արդեն պատրաստ են և առաջիկայում կհրապարակվեն մրցույթները: Այս տարի նախագծերը կիրականացնենք, և հենց որ նախագծերը պաստրաստ լինեն կանցնենք շինարարական աշխատանքներին: Այդ մասին Աժ-ԿԱռավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ ցուցակում են գտնվում Գյումրում 2 պոլիկլինիկաներ, Վանաձոր քաղաքի պոլիկլինիկան, Նոր Հաճըն, Արարատ, Արմավիր, Վայքի պոլիկլինիկաները:

«Կառավարության ամենակարևոր ուղղություններից զարգացման առաջնային օղակի պահպանությունն է: Մենք շեշտադրում ենք ենթակառուցվածքների փոփոխությունը. դա վերաբերում է մարզային առողջության առաջնային կենտրոններին. իմ նշած ցանկին հավելյալ 20 ամբուլատորիաներում ևս այս տարի կսկսվեն վերակառուցման նախագծման աշխատանքները և կսկսենք շինարարությունները: Բացի դրանից Երևան քաղաքում ևս, համայնքային բյուջեի շրջանակներում, այս տարի 4 պոլիկլինիկաներ կավարտեն: Կարծում եմ՝ 20 պոլիկլինիկաներ առաջիկա 5 տարիների ընթացքում ևս ամբողջովին վերաձևակերպելու են իրենց թե բովանդակցությամբ թե ենթակառուցվածքներով: Նշեմ նաև, որ պոլիկլինիկաների աշխատողներն այս տարի բոնուսային համակարգով հավելյալ հնարավորություն ունեն իրենք բարձրացնելու իրենց աշխատավարձերը, ինչը ևս նույն տրամաբանության մեջ է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հետ»,- ասաց նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում