ՄՄարիամ Մխիթարյան

Հաջիզադեն պնդել է, թե Ադրբեջանը հանձնառու է խաղաղության գործընթացին

Հաջիզադեն պնդել է, թե Ադրբեջանը հանձնառու է խաղաղության գործընթացին

«Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի առնչությամբ ադրբեջանական կողմն օպերատիվ կերպով հայկական կողմին է ներկայացրել իր մեկնաբանությունները։ Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:

Միաժամանակ Հաջիզադեն քննադատել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրի արտահայտած կարծիքները՝ դրանք  համարելով անհիմն:

«Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին ամուր է, և այս դիրքորոշումը հաստատվել է հետևողական քայլերով»,- ասել է խոսնակը։

Նա հերթական անգամ պնդել է, թե Հայաստանի սահմանին և ԼՂ-ի շփման գծում ադրբեջանական զորքի կուտակումները «ինքնիշխան տարածքում զորավարժություններ են»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում