ՄՄարիամ Մխիթարյան

Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունենք. Իրանի պաշտպանության նախարար

Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունենք. Իրանի պաշտպանության նախարար

«Ադրբեջանի ու Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունենք, և երկու երկրներն էլ կարևոր են Իրանի համար»,- այսօր Իրանի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին՝ շեշտելով, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ փոխգործակցությունը շարունակվելու է:

Խոսելով երկրի հյուսիս-արևմուտքում զինված ուժերի կենտրոնացման հարցի մասին՝ Աշթիանին նշել է, որ տարվա ընթացքում Իրանը զորավարժություններ է անցկացնում սահմանային շրջաններում: «Դրանք անցկացվում են ըստ պլանի և տեղի են ունենում սահմանամերձ բոլոր շրջաններում։ Դա բնականոն գործընթաց է»,- հավելել է Իրանի պաշտպանության նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում