ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-իրաքյան համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-իրաքյան համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հանդիպել է ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալիքիի հետ։

Հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ, որը հարկավոր է լիարժեքորեն իրացնել։ Այնուհետև կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Առանձին անդրադարձ է կատարվել երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմին։

Իրաքի գյուղատնտեսության նախարարն առաջարկել է դիտարկել հայկական ընկերությունների մասնակցությունը Իրաքում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին՝ տեղական շուկայում Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել գյուղատնտեսության ոլորտում գործող ծրագրերի վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում