ԱԱրսեն Մկրտչյան

Երևանի ավագանին ամփոփել է 11-րդ նստաշրջանի աշխատանքները՝ ավարտելով հնգամյա գործունեությունը

Երևանի ավագանին ամփոփել է 11-րդ նստաշրջանի աշխատանքները՝ ավարտելով հնգամյա գործունեությունը

Երևանի ավագանին հերթական նիստում ամփոփել է 11-րդ նստաշրջանի աշխատանքները՝ այդպիսով ավարտելով հնգամյա գործունեությունը: Նիստում ներկայացվել է նաև մի քանի որոշում:

 
Թումանյանի անվան այգում կտեղադրվի հայ մեծանուն նկարիչ-քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հեղինակած «Որս» քանդակը:

 

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյեի արձանը:

 

Միջոցառումների ու տարբեր նախաձեռնությունների ընթացքում ուղեկցվող ձայնի ուժգնությունը չպետք է գերազանցի 60 դեցիբելը, փողոցային երաժիշտներն էլ բնակելի, հասարակական նշանակության շենքերից ու շինություններից առնվազն 10 մ հեռավորություն պետք է պահպանեն:

 

Երևանյան գրադարանները կհամալրվեն նոր գրականությամբ: Ավագանու որոշմամբ այս տարի 482 անուն 12632 կտոր գիրք կտրամադրվի համայնքային գրադարաններին:

 

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի շենքի հիմնանորոգմանը զուգահեռ՝ համայնքը նաև վերազինման ու արդիականացման ծրագիր կիրականացնի:

 

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կառուցելու նպատակով «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15500 քմ տարածքը հանձնվեց համայնքին:

 

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 հանրակացարանային, հ. 10 սպորտդահլիճի և հ. 10/1 հանրակացարանային շենքերում ապրող շուրջ 60 ընտանիքի խնդիրը համայնքը կլուծի: Ավագանու որոշմամբ բնակիչների մի մասին կտրվեն բնակարաններ՝ առկա ֆոնդից, իսկ մյուսներին կհանձնվեն բնակարանների գնման վկայականներ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում