ԼԼուսինե Մուրադյան

Հարկադիր կատարողների համար կներդրվի շարունակական վերապատրաստումների համակարգ. նախագիծ

Հարկադիր կատարողների համար կներդրվի շարունակական վերապատրաստումների համակարգ. նախագիծ

Հարկադիր կատարողների հատուկ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման նպատակով կներդրվի շարունակական վերապատրաստումների համակարգ՝ հարկադիր կատարողների համար սահմանելով պարտադիր դասընթացներ: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը՝ ներկայացնելով Կառավարության կողմից ներկայացված «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ, ինչպես նաև «Հանրային ծառայություններին մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Լևոն Բալյանը հիշեցրեց՝ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքն ընդունվել է 2004 թվականին, ու թեև դրանում առավել ընդգրկուն փոփոխություններ են կատարվել 2020-ին, այդուամենայնիվ, ներկայումս էլ հարկադիր կատարման գործընթացում արդիական են մի շարք օրենսդրական և կիրառական խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծառայության աշխատանքը բնականոն և արդյունավետ կազմակերպելու, թափուր հաստիքները լրացնելու, բանիմաց կադրեր ընտրելու, ծառայողների սոցիալական դրույթի գիտելիքները բարելավելու տեսանկյունից:

Ուստի նախագծով առաջարկվում է օրենսդրական և կիրառական խնդիրների արդյունավետ լուծման համար ներդնել շարունակական վերապատրաստումների համակարգ՝ հարկադիր կատարողների համար սահմանելով պարտադիր դասընթացներ:

«Վերապատրաստման նման համակարգը թույլ կտա ոչ միայն ապահովել հարադիր կատարողի պաշտոնը ստանձնող անձանց մասնագիտական պատշաճ պատրաստվածությունը, այլև այդ իսկ պաշտոնը զբաղեցնող անձանց գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացումը՝ այդպիսով նոր որակ և զարգացման նոր թափ հաղորդելով հարկադիր կատարման ամբողջ համակարգին»,- ասաց նախարարի տեղակալը:

Նախատեսվում է նաև, որ հարկադիր կատարողն ազատվում է պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունից, եթե վերջին 1 տարում արդեն իսկ կատարողականի գնահատականի արդյունքների հիման վրա վերապատրաստվել է:

Լևոն Բալյանը նաև տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է 2024 թվականից պարտադիր փոխադրման կամ ռոտացիոն կարգով այլ ստորաբաժանում փոխադրելու կամ ծառայությունը շարունակելու դեպքում պետական ծառայողների օրինակով հարկադիր կատարողին ևս տրամադրել փոխհատուցում բնակարանի վարձակալության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում