ՎՎարդուհի Հարությունյան

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 2860-ը

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 2860-ը

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2862-ի, վիրավորներինը՝ 2562-ի՝ հայտնել է Reuters գործակալությունը։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալով՝ երկրաշարժի հետևանքով տուժել է մոտ 100 հազար երեխա: Կազմակերպությունում հայտարարել են, որ չգիտեն երեխաների շրջանում զոհերի և վիրավորների հստակ թիվը:  

Քանի որ երկրաշարժի գոտու մեծ մասը գտնվում է դժվարամատչելի շրջաններում, իշխանությունները դեռևս տվյալներ չեն հրապարակել անհետ կորածների թվի վերաբերյալ: Որոնողափրկարարական գործողությանը միացել են որոնողական խմբեր Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից և Կատարից:

6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ի երեկոյան Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ատլասի լեռներում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում