ԷԷլեն Պետրոսյան

Քննարկվել են հայ-ղրղզական փոխգործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են հայ-ղրղզական փոխգործակցությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 11-ին Ղրղզստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) հանդիպում է ունեցել Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Այբեկ Մոլդոգազիևի հետ։

 

Զրույցի ընթացքում մանրամասն դիտարկվել է քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում հայ-ղրղզական փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության 2022-2024 թթ․ ծրագրով նախատեսված երկկողմ խորհրդատվությունների ժամանակացույցի շուրջ։
 
Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցերն ու հայ-ղրղզական
Միջկառավարական հանձնաժողովի ձևաչափում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Պատշաճ ուշադրության տիրույթում է եղել երկկողմ իրավապայմանագրային հենքի կատարելագործման և ընդլայնման հարցը։ Շոշափվել է նաև բազմակողմ կառույցների շրջանակներում փոխգործակցության թեման։
 
Դեսպան Ա.Ղևոնդյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակն ու հայկական կողմի տեսլականը՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ:
 
Հանդիպման արդյունքներով երկուստեք վերահաստատվել է սերտ փոխգործակցության մասով պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանի և Ղրղզստանի միջպետական փոխգործակցության ողջ շրջանակով համագործակցության խորացման։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում