ՎՎարդուհի Հարությունյան

Բաքուն համաձայնել է, որ Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ օգտագործվեն ԿԽՄԿ-ի կողմից

Բաքուն համաձայնել է, որ Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ օգտագործվեն ԿԽՄԿ-ի կողմից

Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության բեռնատարի անցումը դրական քայլ է և կարևոր տեղաշարժ այդ ճանապարհի բացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:

Նա հայտարարել է, որ Բաքուն Միացյալ Նահանագների և մյուս գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում համաձայնություն է տվել, որ Լաչինի միջանցքը և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը միաժամանակ օգտագործվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Նա ընդգծել է, որ Կարմիր խաչի միջնորդությամբ Լաչինի միջանցքով բեռների տեղափոխման համար Բաքուն պայմաններ կստեղծի միայն իր սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանման դեպքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում