ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է որպես դաշնակցի. Օվերչուկ

Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է որպես դաշնակցի. Օվերչուկ

Մոսկվան Երևանին վերաբերվում է որպես դաշնակցի՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ փոխանցում է ТАСС-ը:

«Հայաստանը մեր դաշնակիցն է։ Հենց այդպես էլ վերաբերվում ենք Հայաստանին»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վատթարացե՞լ են հարաբերությունները Հայաստանի հետ ինտեգրման կառույցներում։

«Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ։ Այնտեղ ամեն ինչ նորմալ էր: Սեպտեմբերի 27-ին ևս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ ունենք: Դա այն է, ինչ այժմ օրակարգում է»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում