ԼԼուսինե Մուրադյան

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» 13-րդ արձանագրությունը

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» 13-րդ արձանագրությունը

Այսօր Ազգային ժողովը շարունակեց սեպտեմբերի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության դրվեցին և ընդունվեցին նախորդ օրը առաջին և երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերը, որոնց թվում են նաև վավերացման ենթակա համաձայնագրերը:

Ընդունված նախագծերի թվում էր «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը: Սեպտեմբերի 11-ի նիստին անդրադառնալով նախագծին` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հիշեցրել էր, որ Հայաստանի Սահմանադրության՝ 1995 թվականի խմբագրության մեջ նշվում է, որ մահապատիժը և դրա վերացումը կարող է կիրառվել բացառապես որպես պատիժ առավել ծանր հանցագործությունների համար, այնուհետև Հայաստանը, դառնալով ԵԽ անդամ, անցել էր մահապատժից հրաժարվելու գործընթացին:

Հայաստանի Հանրապետությունը 2006 թվականին ստորագրել էր «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին, կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը, որը, սակայն, մինչ օրս այն չի վավերացրել:

Խորհրդարանը 20 րոպե ընդմիջումից հետ կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: 16:30-ին Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում