ԼԼիլիթ Ասատրյան

Դա հակասում է ՔՊ էությանը և արժեքային համակարգին. Նիկոլ Փաշինյանը` վարչական ռեսուրս օգտագործելու մեղադրանքների մասին

Դա հակասում է ՔՊ էությանը և արժեքային համակարգին. Նիկոլ Փաշինյանը` վարչական ռեսուրս օգտագործելու մեղադրանքների մասին

ՔՊ-ն չի կարող այդպիսի գործելակերպ ունենալ, դա հակասում է ՔՊ էությանը և արժեքային համակարգին: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով ՔՊ` վարչական ռեսուրս օգտագործելու մասին հրապարակումներին:

«Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա օբյեկտիվ քննության, մենք ոչ միայն չենք կարող այդպիսի գործելակերպ ունենալ, այլև ցանկացած դեպք, որը կհիմնավորվի որպես այդպիսին, կունենա օրենքով սահմանված գնահատական և արձագանք, իհարկե, եթե հանկարծ չպարզվի, որ խոսքը օրինական գործունեության մասին է, եթե խոսքը գովազդային ընկերությունների հետ պայմանագրային հիմունքներով որոշակի աջակցություն ստանալու մասին է, այլ իրավիճակ է, այն, ինչ նկատի է առնվել «փող բաժանելու» իմաստով, դա չի կարող մեր գործելակերպը լինի, ինքներս մեր քաղաքական էությանը և ծագմանը կհակասենք»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում