ԼԼիլիթ Ասատրյան

Ափսոսում եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար. Նիկոլ Փաշինյան

Ափսոսում եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում անդրադառնալով ԼՂ պաշտոնաթող նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին, պատասխանելով հարցին` ինչու չշնորհավորեց նոր նախագահին, ասաց.

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ, ամեն դեպքում, մեր միջև եղել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ և փոխըմբռնում, կարող եմ ափսոսանք հայտնել այդ հրաժարականի կապակցությամբ: Ինչ վերաբերում է նոր ընտրված առաջնորդին` իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ, շատ ծանր պատասխանատվություն է դրված նրա վրա: Մենք այսօր նաև մեր դիրքորոշումները և մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրելու տրամաբանությամբ պիտի առաջնորդվենք, նաև` ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու նկատառումով. մեր ջանքերի կենտրոնացումը պետք է ուղղվի ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը, չպետք է թույլ տանք, որ ավելորդ քաղաքականացմամբ հարցի հումանիտար էությունը ձևափոխվի քաղաքականի»:

Փաշինյանը տեղեկացրեց` ՀՀ և ԼՂ իշխանությունների միջև շփումը եղել է, կա, դա առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալու առումով կարևոր է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում