ԼԼիլիթ Ասատրյան

ՌԴ նախագահը տեղեկացված է ԼՂ-ում տիրող իրավիճակից. Նիկոլ Փաշինյան

ՌԴ նախագահը տեղեկացված է ԼՂ-ում տիրող իրավիճակից. Նիկոլ Փաշինյան

Ինչն է պատճառը, որ ՀՀ վարչապետի` օտարերկրյա գործընկերներին ուղղված զանգերից առաջինի հասցեատերը ՌԴ նախագահը չէր: Թեմային անդրադառնալով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց.

«Հեռախոսազանգերից առաջինը ՌԴ նախագահին է եղել, զանգեր են եղել նաև այն գործընկերներին, որոնք տեղեկացված չեն կամ նրբություններին տեղյակ չեն: ՌԴ նախագահն իրավիճակից տեղեկացված է. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և հումանիտար ճգնաժամի իրավիճակը սկսվում է նախորդ դեկտեմբերից. Դեկտեմբերից մինչ այս պահը ես ՌԴ նախագահի հետ տասնյակ զրույցներ եմ ունեցել, իսկ մյուսների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կան, որ պետք է կիսել: Ցավոք, մեր վերջին զրույցից հետո իրավիճակը չի փոխվել, որպեսզի անհրաժեշտություն լիներ նոր խոսակցության»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում