ՄՄարիամ Մխիթարյան

Կիմ Չեն Ընն առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան

Կիմ Չեն Ընն առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ԿԺԴՀ-ի պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընը մոտ օրերս պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է հրապարակման մեջ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կիմ Չեն Ընի այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ երկու երկրի պատվիրակությունների միջև, անհրաժեշտության դեպքում նաև դեմ առ դեմ հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսաստանի նախագահն այժմ Վլադիվոստոկում է, որտեղ ընթանում է Արևելյան տնտեսական ֆորումը։ Նախագահի մամուլի քարտուղարը նախօրեին ասել էր, որ ֆորումի շրջանակում Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպում նախատեսված չէ։

Սա Հյուսիսային Կորեայի ղեկավարի երկրորդ այցն է Ռուսաստան: 2019 թվականի ապրիլին Կի Չեն Ընը զրահապատ գնացքով ժամանել էր Պրիմորիեի մայրաքաղաք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում