ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ-ում խաղադրույքների ոլորտի շրջանառությունը 2023-ի 6 ամիսների ընթացքում աճել է 0,4 տոկոսով

ՀՀ-ում խաղադրույքների ոլորտի շրջանառությունը 2023-ի 6 ամիսների ընթացքում աճել է 0,4 տոկոսով

Հայաստանում խաղադրույքների ոլորտի շրջանառությունը 2023 թվականի 6 ամիսների ընթացքում աճել է 0,4 տոկոսով: Այդ մասին ԱԺ-ում՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ոլորտը 2022 թվականին համաշխարհային միջինից մի քանի անգամ ավելի աճ է ցույց տվել՝ չնայած սահմանափակող միջոցներին:

«Այս տարի աճը որոշակիորեն դանդաղել է: Եթե 2021 թվականին եղել է 3.9 տրլն խաղադրույք, ապա 2022-ին դարձել էր 5.8 տրլն: 2023-ի համար դեռևս ամբողջական խաղադրույքների ծավալը չունենք, սակայն Վիճակագրական կոմիտեի վերլուծությունը ցույց է տալիս, որ ոլորտի շրջանառությունն անցյալ տարվա նկատմամբ աճել է ընդամենը 0,4 տոկոսով»,- ասաց Ավագ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ դա կես տարվա ցուցանիշն է, և որ հնարավոր է՝ մինչև տարեվերջ աճ նկատվի: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում