ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն պատրաստվում է սառը պատերազմից հետո ամենամեծ զորավարժություններին. FT

ՆԱՏՕ-ն պատրաստվում է սառը պատերազմից հետո ամենամեծ զորավարժություններին. FT

2024 թվականին ՆԱՏՕ-ն պատրաստվում է համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք կլինեն ամենախոշորը սառը պատերազմի ավարտից ի վեր:

Նպատակն է մշակել Հյուսիսատլանտյան դաշինքի արձագանքը ռուսական հավանական ագրեսիային՝ անդամներից որևէ մեկի դեմ:

Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները կսկսվեն հաջորդ տարվա գարնանը, կմասնակցեն 500-700 ինքնաթիռ, ավելի քան 50 նավ և մոտ 41000 զինծառայող: Դրանք տեղի կունենան Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում։ Զորավարժություններին կմասնակցի նաև Շվեդիան, որի ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը դեռևս չեն վավերացրել Թուրքիան և Հունգարիան։

Ըստ Financial Times-ի՝ զորավարժություններն ուսումնական նոր ռազմավարության մի մասն են կազմում, որի համաձայն ՆԱՏՕ-ն տարեկան երկու խոշոր վարժանք կիրականացնի  մեկի փոխարեն: Հյուսիսատլանտյան դաշինքը կվերապատրաստվի նաև իր անմիջական սահմաններից դուրս ահաբեկչական սպառնալիքներին հակազդելու համար:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաները նշել են, որ զորավարժությունները դիտարկում են նաև ուղերձ Մոսկվային, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է կռվելու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում