ԼԼիլիթ Ասատրյան

Առողջապահության ոլորտում փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ

Առողջապահության ոլորտում փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին` ընդգծելով ոլորտում հայ-իրանական ջերմ, եղբայրական հարաբերությունները և դրանք խթանելու անհրաժեշտությունը: Այդ մասին ասված է ԱՆ Ֆեյսբուքի էջում:

 

«Դեսպանն առանձնացրել է բժշկագիտության, դեղագործության, բժշկական սարքավորումների և բժշկական կրթության ոլորտում փոխադարձ ձեռքբերումները: Այս ուղղություններով փոխգործակցությունը համակարգելու նպատակով Իրանում և Հայաստանում կստեղծվեն հատուկ կոմիտեներ:

 

Մեր երկրում կկազմակերպվի նաև իրանական արտադրության դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ցուցահանդես: Ակտիվ աշխատանքներ կլինեն բժշկական կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերի փոխճանաչելիության ուղղությամբ:

 

Նախարարը և դեսպանը քննարկել են նաև ոչ վարակիչ` սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև բժշկական տուրիզմը զարգացնելու հնարավորությունները:

 

Անահիտ Ավանեսյանը դեսպանի միջոցով Հայաստան այցելելու հրավեր է փոխանցել Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում