ԼԼիլիթ Ասատրյան

Առաջին էլեկտրաավտոբուսը վաղվանից դուրս կգա երթուղի

Առաջին էլեկտրաավտոբուսը վաղվանից դուրս կգա երթուղի

Այսօր մենք ստացանք մեր առաջին էլեկտրաավտոբուսը, որը պետք է փորձարկենք: Այդ մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հիմա գտնվում է մեր տարածքում. վաղվանից դուրս կգա երթուղի»,- ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը: 

«Ներմուծել ենք առաջին փորձնական էլեկտրաավտոբուսը Երևան։ Պետք է ներմուծենք ևս 250-ը՝ Երևանի տրանսպորտային ցանցում ներդնելու համար, որոնք կփոխարինեն երկար ծառայած Higer մակնիշի ավտոբուսներին: Ամենակարևորը` մենք շարունակում ենք կանաչ տրանսպորտ ներմուծել: Երևան քաղաքում մենք խստորեն պետք է հետևենք օդի որակին: Էլեկտրաավտոբուսները այդ ճանապարհին ամենակարևոր քայլերից մեկն են»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում