Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնը շուտով կբացի դռները հանդիսատեսի առաջ

Թբիլիսիի  Պետրոս Ադամյանի անվան թատրոնը շուտով կբացի դռները հանդիսատեսի առաջ

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի շենքը շուրջ 7 տասնամյակ չի վերանորոգվել:

Արդեն 5 տարի սեյսմիկ անվտանգության կենտրոնն արգելել է շահագործել այն: Այս ընթացքում, սակայն, ստեղծագործական խումբը կարողացել է 25 նոր ներկայացում բեմադրել ու 250 անգամ հանդես գալ Ջավախքում, Վրաստանի այլ հայաշատ վայրերում, Հայաստանում, Ռուսաստանում ու Ֆրանսիայում:

Ոչ միայն հայկական թատրոնի, այլև Թբիլիսիի մի շարք մշակութային արժեք ներկայացնող շենքերի վերականգնման համար ստեղծվել է հատուկ հանձնախումբ: Այն ղեկավարում է Վրաստանի մշակույթի նախարարը: Թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքները շուտով կմեկնարկեն:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում