ԷԷլեն Պետրոսյան

Ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել ԼՂ առևանգված 3 ուսանողներին

Ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել ԼՂ առևանգված 3 ուսանողներին

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացնում են՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի Հակարիի կամրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001 թ.), Լևոն Ժիրայրի Գրիգորյանին  (ծնվ. 17.05.2003 թ.) և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003 թ.)։

Վերջիններս օգոստոսի 28-ին ադրբեջանական սահմանապահների կողմից արգելանքի էին վերցվել ԼՂ-ից ՀՀ ուղևորվելիս։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում