ՎՎարդուհի Հարությունյան

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները պետք է սկսվեն որքան հնարավոր է շուտ․ Լիտվայի ԱԳ նախարար

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները պետք է սկսվեն որքան հնարավոր է շուտ․ Լիտվայի ԱԳ նախարար

Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները պետք է սկսվեն որքան հնարավոր է շուտ: Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, որը Լատվիայում մասնակցել է Բալթյան երկրների և հյուսիսային երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։

«Հուսով ենք, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն ընթացիկ տարվա վերջին»,- ասել է նախարարը»։

Լանդսբերգիսի կարծիքով՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը կծառայի մայրցամաքում անվտանգության ապահովման խնդիրներին։ «ԵՄ ընդլայնումը անվտանգության երկարաժամկետ ապահովման խնդիր է, որը մենք կարող ենք առաջարկել Ուկրաինային և երաշխավորել մեզ»,- ասել է դիվանագետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում