ԼԼուսինե Մուրադյան

Ռուբինյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին և Լեռնային Ղարաբաղում

Ռուբինյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին և Լեռնային Ղարաբաղում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

 
Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի և կատարած աշխատանքի համար: ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել հարաբերությունները և համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: 
 
Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին արդյունավետ համագործակցության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում պաշտոնավարելը:
 
Ընդգծելով, որ Նիդերլանդների Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը՝ նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև կապերը կշարունակեն զարգանալ և ամրապնդվել:

 

ԱԺ նախագահի տեղակալը դեսպանի խնդրանքով ներկայացրել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին և Լեռնային Ղարաբաղում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում