ԼԼիլիթ Ասատրյան

Սա ցեղասպանություն է. Քրիստոֆեր Սմիթը` ԼՂ-ում իրավիճակի մասին

Սա ցեղասպանություն է. Քրիստոֆեր Սմիթը` ԼՂ-ում իրավիճակի մասին

Սա սարսափելի հանցագործություն է, ցեղասպանություն է, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների, բռնապետ Ալիևի կողմից։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում ԼՂ հարցով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը:

Նա շեշտեց՝ 120 հազար էթնիկ հայեր տառապում են Ադրբեջանի կառավարության պատճառով:

Սմիթը տեղեկացրեց ԼՂ-ում մարդու իրավունքների հետ կապված նոր օրինագծի պատրաստման մասին, հայտնեց, որ աշխատում են դրա ուղղությամբ:

«Ադրբեջանն ուզում է ԼՂ-ն ընդգրկել Ադրբեջանի մեջ, այդ նպատակը գուցե անընդունելի է, նա դրան փորձում է հասնել ցեղասպանության միջոցով: Նա չի փորձում լուծումներ առաջարկել ԼՂ բնակչության համար»,- նշեց Սմիթը` շեշտելով, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կտրել է ԼՂ կապն արտաքին աշխարհի հետ` փորձելով նրանց մատնել սովամահության:

Սմիթն ընդգծեց` ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցանկացած աջակցություն կդիտվի որպես հանցակցություն: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում