ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանում ֆիլմարտադրության ոլորտի զարգացմանն ուղղված նախագծին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

Հայաստանում ֆիլմարտադրության ոլորտի զարգացմանն ուղղված նախագծին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

Գարնանային նստաշրջանում  առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը ենթադրում  է կինոարտադրության ոլորտին պետական ֆինանսավորման մեխանիզմների որոշակի ներդրում կամ առկա մեխանիզմի բարելավում: Եթե ավելի պարզ  նկարագրեմ՝ խոսքը Հայաստանում ֆիլմարտադրության դեպքում որոշակի գումարի վերադարձին է վերաբերում: Այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ սեպտեմբերի 6-ին երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր և Թագուհի Ղազարյանի հեղինակած ««Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում են ԱԺ-ից: 

Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը մի շարք առաջարկներ էր ներկայացրել, որոնք հեղինակներն ընդունել են: Առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հեղինակները գումարի վերադարձն առաջարկել էին սահմանել 20 տոկոսի չափով, ինչը վերանայել էին՝ առաջարկելով ամրագրել 10-40 տոկոս:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը լրամշակված նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ գործադիրի ներկայացրած շուրջ 15 առաջարկներն ընդունվել են:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում