ՄՄերի Եգորյան

Մհեր Գրիգորյանն ու Նիդերլանդների դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Մհեր Գրիգորյանն ու Նիդերլանդների դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր առաքելության ընթացքում երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: Մհեր Գրիգորյանը կարևորել է իրավական համակարգի լավարկման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Նիդերլանդների հետ համագործակցության խորացումը:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում