Հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ զինծառայողներ են զոհվել

Հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական  ներթափանցման փորձի ժամանակ զինծառայողներ են զոհվել

Փետրվարի 28-ին, ժամը 14:25-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ:

Հայկական զինուժի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:

Ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ 35-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 20-ամյա Հայկ Գրիգորի Բարոյանը:

Արցախի Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում