ԳԳոհար Սարգսյան

Հաստատվել է հանրակրթական դպրոցների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը

Հաստատվել է հանրակրթական դպրոցների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը

ՀՀ կառավարության 216-Ն որոշման փոփոխությամբ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատության, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկերը, դրանց նկարագրերի փոփոխությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ըստ այդմ՝ կառավարման նոր համակարգով դեռևս չաշխատող հաստատությունների համար տրվել են համապատասխան կարգավորումներ:

ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝

  • տնօրեն, տնօրենի տեղակալ, համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների, ուսուցիչ, հոգեբան, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ, նախնական զինվորական պատրաստության և (կամ) անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ), գրադարանավար, լաբորանտ, ուսուցչի օգնական, էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ, խմբակավար:

ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝

  • վարչատնտեսական մասի համակարգող, հաշվապահ, տնտեսվար, հավաքարար, խոհարար, պահակ, այգեպան, վարորդ, ուղեկցող, անձնակազմի կառավարման մասնագետ:

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝

  • տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն, տնօրենի տեղակալ, հատուկ մանկավարժ (օլիգոֆրենոմանկավարժ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, լոգոպեդ), սոցիալական մանկավարժ հոգեբան՝ էրգոթերապիստ:

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկ՝

  • հաշվապահ, տեսուչ կադրերի գծով, գործավար, համակարգչային օպերատոր, տնտեսվար, հավաքարար, պահակ, վարորդ, ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ), ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետ (հնոցապան` ջեռուցումն ինքնակարգավորվող համակարգով իրականացնելու դեպքում):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում