ԷԷլեն Պետրոսյան

Դեսպան Մինասյանը Ռումինիայի վարչապետին է ներկայացրել ԼՂ-ում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Դեսպան Մինասյանը Ռումինիայի վարչապետին է ներկայացրել ԼՂ-ում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Ռումինիայի վարչապետ Իոն֊Մարչել Չոլակուի/Ion-Marcel CIOLACU հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը։ Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից։

 

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ֊ռումինական հարաբերություններում վերջին շրջանում արձանագրված դրական դինամիկան, ընդգծվել, որ լավ նախադրյալներ են ստեղծվել երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակ տեղափոխելու համար։

 

Զրուցակիցները քննարկել են հայ֊ռումինական համագործակցության հեռանկարները քաղաքական, տնտեսական, հեռահաղորդակցության, գիտա֊կրթական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները Հայաստան֊Եվրոմիություն համապարփակ գործընկերության շրջանակներում։

 

Անդրադառնալով ընդլայնված սևծովյան տարածաշրջանում անվտանգային գործընթացներին՝ դեսպան Մինասյանը Ռումինիայի կառավարության ղեկավարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները։

 

Հանդիպման ավարտին Ռումինիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ներդրած ջանքերի համար։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում