ՎՎարդուհի Հարությունյան

Եվրոպայի շեմին գրեթե աննկատ հումանիտար ճգնաժամը անընդհատ սրվում է. The Telegraph-ը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին

Եվրոպայի շեմին գրեթե աննկատ հումանիտար ճգնաժամը անընդհատ սրվում է. The Telegraph-ը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին

Բրիտանական The Telegraph պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, նշել՝ Եվրոպայի շեմին գրեթե աննկատ հումանիտար ճգնաժամն անընդհատ սրվում է։

Հեղինակը հիշեցրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի նախազգուշացումը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։

Պարբերականը զրուցել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Թիմ Լոութոնի հետ, որը նշել է, որ սա Ադրբեջանի էթնիկ զտումների ծրագրի մի մասն է, և որ Ադրբեջանի գործողությունները մեկ քայլ են հեռու ցեղասպանություն կոչվելուց:

Լոութոնը նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան բավարար չափով չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները, և իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում