ՄՄարիամ Մխիթարյան

Սիրիայի ԱԳՆ-ն նախապայման է ներկայացրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար

Սիրիայի ԱԳՆ-ն նախապայման է ներկայացրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար

Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան իր զինուժը դուրս բերի Սիրիայի տարածքից: Այդ մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը։

«Սիրիայի հյուսիսում թուրքական օկուպացիան պետք է ավարտվի: Թուրքիան գիտի, որ իր զորքերի դուրսբերումը սիրիական տարածքից միակ ճանապարհն է մեր երկրների միջև հարաբերությունների նախկին մակարդակը վերականգնելու համար»,- նախարարի խոսքը մեջբերում է SANA պետական ​​գործակալությունը:

Թուրքիան 2017 թվականից ի վեր երեք ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր»։ Արդյունքում՝ Հալեպից հյուսիս գտնվող Ազազ և Ջերաբլուս քաղաքների միջև ստեղծվել է բուֆերային գոտի, օկուպացվել է Աֆրինը, վերահսկողության տակ են վերցվել Եփրատ գետից արևելք ընկած սահմանային շրջանները: Դամասկոսում թուրքական ուժերի ներկայությունը դիտվում է որպես անօրինական օկուպացիա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում