Ավարտին է մոտենում Նոր Վարագավանքի վերանորոգման առաջին փուլը

Ավարտին է մոտենում  Նոր Վարագավանքի վերանորոգման առաջին փուլը

Շինարարական աղմուկն առաջին անգամ է խախտում Նոր Վարագավանքի անդորրը` կառուցումից ի վեր, 777 տարի անց: Առաջինը հիմնավորապես նորոգվում է կիսավեր վանական համալիրի սբ Աստվածածին եկեղեցին: Շինարարությունը մեկնարկել է 2012-ի աշնանը, առաջին փուլի ավարտին հաշված օրեր են մնացել:

Շինարարությունն իրականացնում է Մշակույթի նախարարության հուշարձանների վերականգնման կենտրոնը իր փորձառու մասնագետների և վարպետների թիմով:

Աշխատանքներում ընդգրկվել են նաև տեղաբնակները: Մերձակա Վարագավան գյուղից Սլավիկ Ալավերդյանը առաջին իսկ օրից շինհրապարակում է, վարպետների օգնությամբ էլ արագ հաղթահարել է անփորձությունը, փաստում է` գյուղացիներին ոգևորում է նաև այն, որ Բերդի տարածքի ամենանշանավոր, բայց և տևականորեն խոնարհված վանքը վերականգնվում է իրենց հայրենակից Նորայր Խաչատրյանի բարերարությամբ: Եկեղեցու վերանորոգման ելակետային սկզբունքով հիմնականում օգտագործվում են իր իսկ հին քարերը:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում