ՎՎարդան Հովսեփյան

Ձեր անձնուրացությունը, խիզախությունը մեր քաղաքացիների ու հայրենիքի անվտանգության հիմքն են. Վահե Ղազարյանի ուղերձը Փրկարարի օրվա առիթով

Ձեր անձնուրացությունը, խիզախությունը մեր քաղաքացիների ու հայրենիքի անվտանգության հիմքն են. Վահե Ղազարյանի ուղերձը Փրկարարի օրվա առիթով

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Փրկարարի օրվա կապակցությամբ, որում նշված է.

 

«Սիրելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ փրկարարներ.

 

ՀՀ ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:
Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան ձերն է: Բոլոր երկրներում, և հատկապես մեր` բնական ու տեխնածին աղետների ռիսկերով լի երկրում, դուք վայելում եք բոլորի սերն ու համակրանքը: Ձեր նվիրումը, անձնուրացությունը, խիզախությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը մեր քաղաքացիների ու հայրենիքի անվտանգության հիմքն են։

 

Ներքին գործերի նախարարությունն իր բարեփոխումների մեծ շրջանակում թիրախավորել է նաև աղետների ռիսկերի կառավարման ամբողջ ցիկլի ձևավորումը, որտեղ ընդգրկված կլինեն կառավարման սխեմայի բոլոր օղակները: ՆԳ նախարարության ստեղծման հիմքում ընկած նպատակներից մեկի` ճգնաժամային և արտակարգ այլ իրավիճակներում մեկ կետից կառավարման ապահովումը նպաստում է արագ արձագանքման կատարելագործմանը, իսկ փրկարարական և ոստիկանական ծառայությունների համատեղ արձագանքումն արդեն ապացուցել է արդյունավետությունը:

 

Հարգելի գործընկերներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ նաև համակարգի վետերաններին և մաղթում քաջառողջություն:
 
Անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում