ԼԼուսինե Մուրադյան

Փոքր Վեդիում կիրականացվի «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնում» ներդրումային ծրագիրը

Փոքր Վեդիում կիրականացվի «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնում» ներդրումային ծրագիրը

Կառավարությունը որոշում է ընդունել «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ի կողմից մշակված ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Արտաքսատա» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

«Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում կիրականացնի «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնում» ներդրումային ծրագիրը։

Ներդրումային ծրագրով նախատեսվում է՝

  • գոլֆի ակումբ` բազմաֆունկցիոնալ մասնաշենքով և խաղադաշտերով,

  • գոլֆի դպրոց (ակադեմիա)՝ մարզադաշտերով և մարզահամալիրով,

  • հյուրանոցային համալիր,

  • մեծահասակների հանգստյան տուն,

  • մանկապատանեկան ամառային ճամբար - հյուրանոց,

  • մարզահամալիր՝ իր հյուրանոցով, ֆուտբոլի դաշտերով և թենիսի կորտերով,

  • բարձր և միջին կարգի բնակելի շենքեր և առանձնատներ,

  • ծառայողական բնակելի թաղամաս,

  • ադմինիստրատիվ, համայնքային և կոմերցիոն նշանակության շենքեր,

  • համալիրին ենթակա արտադրական, պահեստային կառույցներ,

  • այգիներ:

Ծրագրի կապիտալ ներդրուﬓերի ընդհանուր գումարը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 172 մլն ԱՄՆ դոլար։ Կստեղծվի 180-200 աշխատատեղ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում